Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Երկիրը հանել է «միջազգային մայրուղի»

Երկիրը հանել է «միջազգային մայրուղի»
22.11.2023 | 14:39

Որ հայոց պետականությունը «էն բանի» մեջ է՝ դա ամենավատ բանը չէ, որ կարող էր լինել այդ պետականության հետ: Առավել սարսափելին այն է, որ հայ ազգը հարմարվել է իր պետության այդ վիճակին և առանձնապես չի էլ ջղաձգվում : Համ էլ ժամանակ չունի այդ մասին նույնիսկ մտածելու՝ դեմը տոներն են, և պետք է լավ նախապատրաստվել, ուր մնաց՝ ջղաձգվի:

Ի՞նչ 5000 զոհ, ի՞նչ գերիներ, ի՞նչ Արցախ, ի՞նչ փախստականներ, ի՞նչ ազգային արժանապատվություն... «Ապրի» ՆՓ-ն, որ Հայաստանը հանել է «միջազգային մայրուղի»՝ դեպի «երջանկություն» տանող այդ «բաղձալի մայրուղին»:

Հ.Գ. Պետությունդ արդեն այնքան երկար մնաց «էն բանի» մեջ, որ շուտով նրանից «էն հոտից» է գալու, խաբա՞ր ես, 5000-ամյա տրիլիոնատեր ազգ իմ:

Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 3322

Մեկնաբանություններ